Քաղաքական

14.10.2021 19:56


Գորիսի փոխքաղաքապետը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի․ պաշտպան

Գորիսի փոխքաղաքապետը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի․ պաշտպան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին Tert.am–ին հայտնեց Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Նա նշեց, որ հիմա աշխատում են գումարը հայթայթելու ուղղությամբ և դատարանի սահմանած գրավի չափը անմարդկային շատ համարեց։ «Հինգ անչափահաս երեխա ունեցողից 30 միլիոն դրամ գրավ են ուզում»,–ասաց նա;

Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը օգոստոստի 18–ին դատարանի որոշմամբ կալանավորվել էր երկու ամսով։

Այս խորագրի վերջին նյութերը