Տևական ժամանակ է, ինչ Չարչյանի համար բժշկական հանձնաժողովը չի ձևավորվում
Պրոֆեսոր, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չկա։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց պաշտպաններից Ռաֆայել Ամիրխանյանը։
Նա նշեց, որ դեռևս բժշկական հանձնաժողովը վերջնական չի ձևավորվել, չգիտեն էլ՝ ով է լինելու հանձնաժողովի նախագահը․ «Պրոցեսը գնում է, բայց երկար ժամանակ գնաց, այդ մարդը հիվանդություններով պառկած է, բայց դե պրոցեսը գնում է, սպասենք»։
Նշենք, որ երեկ այս գործով հերթական նիստն էր նշանակված, որը չի կայացել։ Փաստաբանն ասաց, որ երեկվա նիստը, եթե կայանար գնալու էր իր բնական հունով, անդրադարձ չէր լինելու բժշկական եզրակացությանը, քանի որ այն դեռևս չկա։
Մեր զրուցակիցը նշեց, որ Չարչյանի վիճակը շարունակում է մնալ նույնը՝ կայուն ծանր։
Նշենք, որ փորձաքննությունը հանձնարարվել է առողջապահության նախարարությանը։ Փորձագետներին առաջադրվելու են հետևյալ հարցերը. Արմեն Չարչյանն ի՞նչ հիվանդություններով է տառապել կամ տառապում, ինչպիսի՞ ախտորոշմամբ և ի՞նչ վաղեմություն ունեն դրանք, Չարչյանի առողջական վիճակը կալանավորվելուց հետո մինչ օրս բացասական դինամիկա ունեցե՞լ է, թե՞ ոչ, արդյոք նրա հիվանդություններն ընդգրկվա՞ծ են կառավարության համապատասխան որոշման մեջ, որտեղ առանձնացված են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունները։ Մինչդեռ արյան մեջ շաքարի բարձր տոկոսի պարունակությունը կարող է հայտնաբերվել 5 րոպեի ընթացքում` արյան մեկ անալիզով: Գրավի դիմաց Չարչյանին ազատ արձակելու միջնորդության քննարկումը դատարանը կապել է հանձնաժողովի կողմից եզրակացություն ստանալու հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր և նորից կալանավորելու սանկցիա տվել։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։