Քաղաքական

14.10.2021 17:54


Փաշինյանը Հայաստանը դարձնում է ոստիկանական պետություն․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Փաշինյանը Հայաստանը դարձնում է ոստիկանական պետություն․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

«Պատրաստվում ենք Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այս հարցը բարձրացնել , որովհետև այն ինչ տեղի է ունեցել ուղղակի աննախադեպ է և միակ դեպքը չի․ շարունակական բնույթ է կրում, երբ ոստիկաններն ուղղակի շրջանցում են օրենքը՝ կարծելով, եթե նրանք այս ամիսների ընթացքում ծառայել են վարչապետի աթոռը զբաղեցնողին, ապա իրենց ամեն ինչ կարելի է մեր երկրում, այդպես չի՛ լինելու, պետք է բոլոր պատասխանատուները պատիժ կրեն դրա համար, այն ինչ որ արվում է քաղաքացու նկատմամբ անթույլատրելի է։ Անօրինական շինարարություն քանդելը կամ դեմն առնելը չպետք է հանգեցնի ոստիկանական բռնություններին , այն էլ՝ երեխաների աչքի առջև»,-նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան կատարված աղմկահարույց դեպքին, երբ ոստիկանության ծառայողները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել տղամարդուն՝ երեխաների աչքերի առաջ։

«Այսօր կարելի է արձանագրել, որ իշխանության հենարանը մնացել են իրավապահները․ իրենց հսկա պարգևավճարներով , կոմֆորտ վիճակով ծառայելով մեկ անձի դադարել են օրենքի պաշտպանը լինել»,-ասաց Գեղամ Մանուկյնաը։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը