Ես միայն երեխաների ձայնն էի լսում, ոչինչ չէի կարող անել. ինձ արդեն էս շենքն էլ հետաքրքիր չէր. բերման ենթարկված
Սկզբում դոմիկ է եղել դրված, դոմիկում ենք ապրել, այդ ընթացքում այս շինությունն եմ սարքել, սենյակ եմ սարքել, որ էնտեղ ապրենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցումն նշեց երեխաների ներկայությամբ բռնի ուժով բերման ենթարկված Վազգեն Ռաֆայելյանը, որի շինուևթյունը նախօրեին քանդել են:
«Ամբողջը քանդել են, հողը շուռ են տվել, տնկած ծառերը պոկել, գնացել են: Օրինականացման համար դիմել եմ քաղաքապետարան: Անգամ մինչև սարքելն եմ դիմել: Ես շարունակել եմ կառուցել, մինչև փաստաթղթերս կլինեին: Արդեն վերջացրել էի, և սպասում էի, որ սեփականացման հարցերը լուծվեն: Ես չեմ իմացել, որ երեկ պետք է գային, եթե իմանայի, երեխաներին չէի թողնի էստեղ մնան, որովհետև ահավոր տեսարան էր, չէի ուզենա դա տեսնեն: Երեխաները խաղում էին, նկարչություն էին անում ներսում:
Ես խանութ էի գնացել, երեխաներն են տեսել, որ ոստիկանները եկել, շրջապատել են շենքը: Տղաս գրկիս էր, ձեռքիցս վերցրին, քշելով տարան, ինձ էլ ծեծելով տրան հասցրին էնտեղ, պառկեցրին գետնին, ձեռնաշղթաները գցեցին, տարան: Ծեծելով, ջարդելով տարան ինձ: Երևի աշխատող տղեն տեղ չունի էս երկրում: Չեմ ուզում հիասթափվել, ընկճվել, բայց նման բաներ տեսնելով շատ վատ եմ զգում:
Ես ինչ անշնորհք չեմ պահել, չեմ հայհոյել: Խնդրել եմ, ասել եմ՝ մեկ օր ժամանակ տվեք: Չհասկացա, թե ինչու այդպես վարվեցին, երևի ուզում էին ինձ շուտ տանել, որ քանդեն շենքը»,-ասաց նա՝ հավելելով, որ երեխաներից փոքրը 5 տարեկան է, միջնեկը 10, մեծը՝ 13:
Նրա խոսքով, 5 տարեկան երեխան գիշերը չի քնել, հետ է տվել. «Շտապօգնությամբ տարանք հիվանդանոց, միջնեկս էլ չի քնում, անընդհատ վեր է թռչում: Ես միայն երեխաների ձայնն էի լսում, ոչինչ չէի կարող անել: Ինձ արդեն էս շենքն էլ հետաքրքիր չէր: Շատ ահավոր վիճակ էր: Երեխային դեղեր են նշանակել, ներարկում են արել: Ասացին՝ սթրեսից է եղել: Հրեշի նման քանդեցին»,-ասաց Վազգեն Ռաֆայելյանը: