Աշխարհ

14.10.2021 15:59


Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով

«Չնայած բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը հարգելու սկզբունքով»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Մինսկում ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանը կոչ է արել սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել:

Ադրբեջանցի նախարարն ընդգծել է, որ հաղորդակցական ուղիների բացումն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր պետություններին և կուժեղացնի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային նախագծերում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը