Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է՝ Մեռելոցը։ Հայաստանի քաղաքացիների մի շատ փոքր հատվածի համար այսօր ոչ միայն Մեռելոց է, այլ նաև Հայ ազգային կոնգրես կոչված կազմակերպության ծննդյան տարեդարձը նշելու առիթ։
Երեք տարի առաջ այս օրը Լևոն Տեր–Պետրոսյանը, ով Մատենադարանում աշխատած տարիներին բազմիցս շփվել է մագաղաթների հետ, մագաղաթ հիշեցնող թղթի վրա գրված մի տեքստի տակ ստորագրեց ու ստորագրել տվեց Հայաստանի Մարքսիստական կուսակցության և ՀՀ այլ կարկառուն քաղաքական ուժերի ղեկավարներին։ Արդյունքում ստեղծվեց Կոնգրեսը, որի հայտարարված նպատակը երկրում սահմանադրական կարգի վերականգնումն էր։
Նկատենք, որ «վերականգնենք սահմանադրական կարգը» ասելով՝ լևոնականները հասկանում են 2005–ին որոշակիորեն փոփոխության ենթարկված 1995–ի սահմանադրությունը վերականգնելը, որպեսզի կարողանան «հիմնադիրի» սուլթանական կարգ ու կանոնը հաստատել, որպեսզի ընտրակեղծիքներով միայն իրենք զբաղվեն, որպեսզի տնտեսությունը իրենք տնօրինեն, որպեսզի Ղարաբաղը շուտափույթ ձևով թողնեն Ադրբեջանի կազմում և այլն։
Իր գոյության երեք տարիների ընթացքում Կոնգրեսը «հիմնադիր նախագահի» գլխավորությամբ, բացի 1995–ի սահմանադրությունը վերականգնելու համար պայքարից, վարել է հետևյալ քաղաքականությունը՝
1.ամեն կերպ աջակցել է Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությանը և քննադատել ՀՀԿ «ճկուն» ղեկավարին, երբ վերջինս դանդաղեցրել է «ֆուտբոլային» ընթացքը և չի շատեպել բավարարել թուրք–ադրբեջանական զույգի նախապայմանները,
2.ձգտել է «երկխոսել» Սերժ Սարգսյանի հետ և ծառայել նրան՝ որպես մոդել առաջարկելով Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների «երկխոսության» պատմությունը։
Արձանագրենք, որ առաջին կետով ՀԱԿ–ը հավասարաչափ տապալվեց Սերժ Սարգսյանի հետ համատեղ, քանի որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը խայտառակ արդյունքներ գրանցեց։ Տեր–Պետրոսյանի համար «ֆուտբոլային» ֆիասկոն ավելի ցավալի էր, քան որ նա, ի տարբերություն Սարգսյանի, երդվյալ քիրվա է։
Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի հլու–հնազանդ «միաբանը» դառնալու տերպետրոսյանական ջանքերին, ապա «հիմնադիրին» կարելի է ողջունել։ Տարիների պայքարից հետո Սարգսյանը գնահատեց Տեր–Պետրոսյանի համառությունը և այժմ միջնորդավորված ձևով «երկխոսում» է ՀԱԿ առաջնորդի հետ։
Այսպիսով՝ ՀԱԿ–ն իր գոյության երեք տարիների ընթացքում փայլուն ձևով կատարել ու կատարում է 5–րդ շարասյան ֆունկցիան, ինչպես նաև հասել է իր նպատակին՝ վերածվելով ներքաղաքական «կայունության» երաշխիքի։
Ի սկզբանե լինելով մեռելածին կառույց՝ Կոնգրեսն այժմ դաշտում մնում է բացառապես իշխանական օժանդակության և անվճար քարոզչության շնորհիվ։ Միմյանց օգնելով՝ Տեր–Պետրոսյանի ու Սարգսյանի նեղ թիմերը փորձում են երկարաձգել իրենց գոյությունը, բայց ամեն ինչ իր վերջն ունի։
Կոնգրեսը հասավ իր նպատակին. օղորմի անցավորներին

Օղորմի անցավորներին։
Կարեն Հակոբջանյան