Լրահոս

14.10.2021 18:40


Հոկտեմբերի 15-ին և 16-ին կդադարեցվի Սևան քաղաքի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի գազամատակարարումը

Հոկտեմբերի 15-ին և 16-ին կդադարեցվի Սևան քաղաքի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 16-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի գազասպառողների, լճափնյա տարածքում («Հայկ Ղուկասյան» սեփականատիրոջից մինչև «Գևորգյանի քոլեթ» ՍՊԸ ընկած հատված) գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ», «ՄՄՄ և Ռ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը