Աշխարհ

14.10.2021 13:25


ԼՂ հարցով պայմանավորվածությունները բավարար են քաղաքական կարգավորման համար. ՀԱՊԿ

ԼՂ հարցով պայմանավորվածությունները բավարար են քաղաքական կարգավորման համար. ՀԱՊԿ
Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«ՌԴ միջնորդությամբ ռազմական գործողությունները հաջողվել է կանգնեցնել։ Ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի քաղաքական կարգավորման ավարտի համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը»,-ասել է Սիդորովը։
Նրա խոսքով` չնայած այն բանին, որ 2021 թվականի մայիսից ի վեր նկատվել են հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներ, ներկայում կողմերի միջև կառուցողական երկխոսության հաստատման կայուն միտում է նկատվում:
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Հուլիսի 3–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հակտարարեց, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը