Աշխարհ

14.10.2021 12:46


Յուրօրինակ ձևաչափ, որը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների, Անդրկովկասում իրավիճակի կարգավորմանը և մշակութային ժառանգության պահպանմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ հոգևոր առաջնորդների հանդիպման մասին

Յուրօրինակ ձևաչափ, որը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների, Անդրկովկասում իրավիճակի կարգավորմանը և մշակութային ժառանգության պահպանմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ հոգևոր առաջնորդների հանդիպման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է Մոսկվայում հոգևոր առաջնորդների՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ Ալլահշյուքուր Փաշազադեի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպմանը՝ հետպատերազմական կարգավորման ֆոնին:

«Հոգևոր առաջնորդների միջև շփումները տեղի են ունենում տասնամյակներ շարունակ: Դրանք առանձնանում են վստահության մթնոլորտով, ինչպես հետևում է նրանց իսկ տված գնահատականում: Մենք, իհարկե, տեսնում ենք, որ դա յուրօրինակ ձևաչափ է և նպաստում է կողմերի միջև փոխըմբռնման խորացմանը և միջկրոնական երկխոսության առաջխաղացմանը: Ելնում ենք նրանից, որ հոկտեմբերի 13-ին Մոսկայում կայացած հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների և Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորմանը, այդ թվում՝ վստահության ամրապնդմանը, հումանիտար խնդիրների լուծմանը և, իհարկե, մշակութային և հոգևոր ժառանգության կառույցների պահպանմանը: Եվս մեկ կարևոր ձևաչափ՝ խնդիրների հաղթահարման և վստահության մթնոլորտի ստեղծելու և երկխոսության համար»,-ասել է Զախարովան:

«Ռուսաստանը հետևողականորեն կողմ է հանդես գալիս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների կատարմանը, և մենք հույս ունենք, որ այդկերպ պայմաններ կստեղծվեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում և առկա երկկողմ բարդ հարցերի առնչությամբ»,-հավելել է դիվանագետն՝ անդրդառնալով հոկտեմբերի 12-ին կայացած Պուտին-Փաշինյան հանդիպմանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը