Թուրքիայում արգելվել է քրդերեն լեզվով գրական երեկույթը
Թուրքիայի ոստիկանությունը համավարակի պատճառաբանությամբ արգելել է Ստամբուլում գործող «Ավեստա» հրատարակչատան «Ավեստայի զրույցներ» խորագիրը կրող և քրդերենով վարվող գրական զրույցների այն միջոցառումները, որոնք պետք է կայանային Մարդինում։
«Ավեստա» հրատարակչատունն այդ մասին գրել է Twitter-ի միկրոբլոգում՝ նշելով, որ ոստիկանությունը պահանջել է դադարեցնել Միրզա Մեթինի բանախոսությամբ Մարդինում իրականացվելիք զրույցը։ Դրանից հետո իրենք ստիպված են եղել առկախել միջոցառումների շարքը, որպեսզի դժվար կացության մեջ չդնեն իրենց գործընկերներին։
Հրատարակչատան ղեկավար Աբդուլահ Քեսքինը Twitter-ի իր գրառմամբ քննադատել է ոստիկանության պահանջը՝ անընդունելի համարելով այն։ Նա նշել է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Մարդինում քրդերեն ղուրանյան հատվածներ էին ընթերցվում, մինչդեռ այժմ փոքրիկ գրական միջոցառում չեն կարողանում իրականացնել։

Աղբյուրը՝ ermenihaber.am