Ադրբեջանի ՊՆ-ի տարածած «լուրը», թե ՊԲ-ն կրակ է բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյանը ուղեկցող ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա, ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, լրիվությամբ ապատեղեկատվություն է, և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը:
ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին»: