Կասկածելի անձիք նկարահանել են մետրոյի թունելը. կապարակնքվել են շախտայի բոլոր մուտքերը․ մանրամասներ
Մետրոյի թունելը նկարահանած երկու օտարազգի տղամարդկանց մասին լրագրողի ահազանգից հետո Yerevan.Today-ը գնացել է թեմայի հետքերով ու նոր բացահայտում է արել:
Պարզվում է՝ ավելի վաղ նույնատիպ ահազանգեր ստացվել են Մետրոպոլիտենում հենց գնացքավարների կողմից։ Նշում են, որ նրանք նկատել են, որ երբեմն թունելները ներսից նկարահանող կասկածելի անձիք են հայտնվում գետնի տակ: Ընդ որում, վարկած կա, որ նրանք ներխուժում են ռելսերին հասանելի տարածքներ շախտայի մուտքերից:
Եվ ահա այդ պատճառով էլ Մետրոպոլիտենի ղեկավարությունը որոշել է կապարակնքել մետրոյի շախտաների բոլոր մուտքերը, տեղադրվել են տեսանկարահանող սարքեր․ ըստ աղբյուրի՝ այս վայրերում ուժեղացվել է նաև ուժայինների հետ աշխատանքը, որպես հատուկ պահպանվող տարածք:
Ընդունենք, որ հետպատերազմյան շրջանում, երբ դեռ հաղթահարված չէ շոկը, մանավանդ որ երկրի ներսում թշնամու զորք կա, լիովին չվերահսկվող սահմանային գոտիներ, լրիվ բնական է հանրային սևեռուն ուշադրությունը․ հաճախ գուցե պարանոյայի հասնող կասկածամտությունն է անգամ շատ բնական հոգեվիճակ: Բայց թե որքանով են այսպիսի դրվագները մտահոգիչ կամ հակառակը, միայն ուժային կառույցների ներսում կարող են քչերը օբյեկտիվ ինֆորմացիա ունենալ:
Այդուհանդերձ, ի՞նչ է պարզել Ազգային անվտանգության ծառայությունն ահազանգերի հետքերով, ի վերջո ովքե՞ր և ի՞նչ մոտիվացիայով են նկարահանում մետրոյի թունելը՝ գետնի տակից և վագոնների ներսից, այս հարցադրումներին պատասխանելու համար Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից պահանջեցին գրավոր հարցումով դիմել և սպասել առնվազն 5 օր:
Մետրոպոլիտենից պաշտոնապես հաստատեցին Yerevan.Today-ի տեղեկատվությունը՝ թերևս միայն շախտայի մուտքերը կապարակնքելու մասով, պատճառների մասին, սակայն, խուսափեցին որևէ բան ասել՝ հավանաբար հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնելու համար:
«Այս պահին թվով 13 հորանները գտնվում են կողպված վիճակում՝ կողմնակի անձանց մուտքն արգելելու նպատակով։ Վերոնշյալ հորանները, պլանանախազգուշական աշխատանքների ժամանակացույցի համաձայն, պարբերաբար ստուգվում են համապատասխան աշխատակիցների կողմից։ Տեսախցիկներով և անվտանգության ազդանշանային համակարգով համալրված են մետրոպոլիտենի վերջնական կայարանների փակուղիները և կայարանային համալիրները, ինչպես նաև Էլ․հավաքակայանի (ԴԵՊՈ) ամբողջ տարածքը»,-պատասխանեցին մեզ Մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից։
Ի դեպ, վարկած կա, որ մետրոյի ստորգետնյա ռելսերն ու մութ թունելը նկարահանելու մոլագար ձգտումներով անձիք էմոներ են, սրանից 8-10 տարի առաջ էմոների և այլ սուբկուլտուրաների ներկայացուցիչների որջ էր դարձել Մանկական երկաթուղու թունելը, նկարում էին պատերին, տհաճ տեսարաններ էին սարքում մանկական այգում, և այն ժամանակ հանրային բողոքի մեծ ալիք բարձրացավ: Անչափահաս էմոների ու սատանիստների դեմ պայքարին ստորագրահավաքով միացան հարյուրավոր ուսուցիչներ և դասախոսներ, բժիշկներ և արվեստի գործիչներ և ստորագրված դիմումներով Երևանի քաղաքապետին, կաթողիկոսին և հանրապետության նախագահին դիմեցին:
Երևանի այն ժամանավկվա ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը ՄԻՊ-ի հետ համատեղ պայքարեց ու «մաքրեց տարածքը» էմոներից:

Սյուզի Բադոյան