Աշխարհ

13.10.2021 20:41


Վրաստանը նոր համաճարակի շեմին է

Վրաստանը նոր համաճարակի շեմին է

Վրաստանը նոր համաճարակի շեմին է: Պատվաստման ցածր տեմպերի պատճառով համաճարակաբանները չեն բացառում, որ Covid-ի հաջորդ՝ հինգերորդ ալիքը կսկսվի շրջաններից: Երեք հնարավոր ռիսկային գոտիներն են Սամեգրելոն, Իմերեթին և Կախեթին:

Բժիշկները հերթական անգամ կոչ են անում քաղաքացիներին հնարավորինս շուտ դիմել պատվաստման կենտրոններ և փրկել իրենց և իրենց մտերիմների կյանքը: Պատվաստման հետ մեկտեղ նրանք խոսում են խորհրդատվություններին հետևելու անհրաժեշտության մասին:

Ըստ «Ջոենի»-ի բժշկական կենտրոնի համաճարակաբան Մայա Կաշիայի, իրավիճակը սրվել է պատվաստումների և դիմակ կրելու ցածր մակարդակի պատճառով:

Դիմակի և պատվաստանյութի կարևորության մասին է խոսում նաև հանրապետական ​​հիվանդանոցի կլինիկական փորձագետ, պրոֆեսոր Մակա Բուլեիշվիլին:

«Հինգերորդ ալիքը սկսվել է, աճը կարող է ավելի բարձր լինել կապված գրիպի սեզոնի հետ: Ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներին զուգահեռ դիմակ կրելն է: Դա միակ զենքն է, որը մեզ կպաշտպանի վարակի աճից»,-ասել է Բուլեիշվիլին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը