Լրահոս

13.10.2021 18:35


Տաշիրի որոշ հասցեների, Գեղարքունիքի Զոլաքար համայնքի մի հատվածի, Արագածոտնի Փարպի գյուղի գազամատակարարումը կդադարեցվի

Տաշիրի որոշ հասցեների, Գեղարքունիքի Զոլաքար համայնքի մի հատվածի, Արագածոտնի Փարպի գյուղի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի Էրեբունի փողոցի 3-ից 7-րդ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի մի հատվածի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը