Վահագնի թաղամասի դիմաց 41-ամյա վարորդը Ford Mustang-ով տապալել է բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունը, կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Պետրոսյանը իր վարած Ford Mustang մակնիշի 30 VՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։