«Հայաստան» խմբակցության քննարկումը՝ «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ․ մեկ տարի անց․ հիմնահարցեր և մարտահրավերներ» թեմայով (տեսանյութ)
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ․ մեկ տարի անց․ հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով։
Քննարկմանը մասնակցել են Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբի պետը, Հադրութի շրջանային խորհրդի նախկին ղեկավարը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաև հադրութցիների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, ՀՅԴ Հայաստանի և Արցախի կառույցների ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։
Քննարկման ընթացքում վեր են հանվել հադրութցիներին և առհասարակ արցախցիներին առնչվող բազմաթիվ հարցեր։ Արձանագրվել է, որ առկա են սոցիալական, բնակարանային, աշխատանքային, առողջապահական խնդիրներ, բաց է մնացել նրանց կարգավիճակի հարցը, կառավարության կողմից բացակայում է առկա խնդիրների լուծմանն ուղղված ռազմավարությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանօրինակ քննարկումները դարձնել ավելի ակտիվ և շարունակական։
«Հայաստան» խմբակցությունը վստահեցրել է, որ հադրութցիների և Արցախի մյուս բնակավայրերից տեղահանված բնակիչների խնդիրներն այսուհետ էլ շարունակելու է պահել իր մշտական ուշադրության կենտրոնում և խորհրդարանական բոլոր լծակներն օգտագործելու է դրանց լուծման ուղղությամբ։