Աշխարհ

13.10.2021 19:15


Ալ Կապոնեի սիրած ատրճանակը աճուրդում 860 000 դոլարով է վաճառվել

Ալ Կապոնեի սիրած ատրճանակը աճուրդում 860 000 դոլարով է վաճառվել

Ամերիկյան հայտնի գանգստեր Ալ Կապոնեին պատկանող իրերի վաճառքը 3 մլն դոլար է բերել, հայտնում է BBC-ն:

Ցուցադրվել է շուրջ 174 իր, ներառյալ անձնական լուսանկարներ և հրազեն, ինչպես նաև զարդեր և կահույք: «Հայտնիության դար․ Ալ Կապոնեի կալվածքը» վերնագիրը կրող միջոցառումը կազմակերպվել է մասնավոր ակումբում և գրավել է աճուրդի շուրջ 1000 մասնակցի:

Ամենահայտնի լոտը եղել է Կապոնեի սիրած ատրճանակը, որը վաճառվել է 860 000 դոլարով:

Ինչպես նշում է Chicago Tribune-ը, այս զենքը դարձել է 20-րդ դարում աճուրդում վաճառված ամենաթանկարժեք հրազենը:

Ալ Կապոնեն Չիկագոյից ավազակ էր, որը 1920-ականներին Չոր օրենքի ժամանակաշրջանում, որպես հանցավոր աշխարհի ղեկավար, իր համեմատաբար կարճ իշխանության տարիներին հայտնի էր որպես «հասարակության թիվ մեկ թշնամի»: Նա, ի վերջո, ազատազրկման է դատապարտվել հարկերից խուսափելու համար և մի քանի տարի անցկացրել է Ալկատրասի բանտում: Իրերը նրա ընտանիքի մոտ են մնացել գրեթե 75 տարի՝ 1947թ․ նրա մահից հետո:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը