Լրահոս

12.10.2021 17:15


«Երևան սիթի» սուպերմարկետում հայտնաբերել է տղամարդու դի

«Երևան սիթի» սուպերմարկետում հայտնաբերել է տղամարդու դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 141/5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետ, որտեղ վերելակի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մահացածը 64-ամյա Ավետիս Ե-ն էր, ով աշխատում էր նշված սուպերմարկետում։

Այս խորագրի վերջին նյութերը