Ղազինյանը յոթերորդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը յոթերորդ անգամ չի ընտրվել պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
Ինչպես հայտնում են Ազգային ժողովից՝ հոկտեմբերի 12-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
«Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները յոթերորդ անգամ միաձայն դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը: Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր կամ նույն թեկնածուին: