Լրահոս

12.10.2021 21:20


Twitter-ը բոլոր օգտատերերի համար հետևորդներին հեռացնելու գործառույթ է ավելացրել

Twitter-ը բոլոր օգտատերերի համար հետևորդներին հեռացնելու գործառույթ է ավելացրել

Twitter միկրոբլոգերի ամերիկյան ծառայությունն այժմ թույլ կտա բոլոր օգտատերերին հեռացնել այլ էջերն իրենց հետևորդների ցանկից: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Բաժանորդների հեռացման գործառույթն այժմ տարածվում է բոլորի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ընկերությունը հավելել է, որ հետևորդների ցանկից հեռացված օգտատերն այդ մասին չի տեղեկացվի:

Այս գործառույթը սկսել է փորձարկվել սեպտեմբերին և նպատակ ունի օգտատերերին ավելի շատ վերահսկողություն ապահովել իրենց էջի նկատմամբ գաղտնիության ոլորտում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը