Քաղաքական

12.10.2021 17:04


Պուտինի և Փաշինյանի բանակցությունները ենթադրում են զրույց և աշխատանքային ճաշ. Պեսկով

Պուտինի և Փաշինյանի բանակցությունները ենթադրում են զրույց և աշխատանքային ճաշ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ձեւաչափը ենթադրում Է զրույց եւ աշխատանքային ճաշ: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ռուս-հայկական հարաբերություններին՝ այստեղ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակում: Կլինեն զրույց եւ ապա աշխատանքային ճաշ»,-հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը: Բացի դրանից, Կրեմլի Մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում Պուտինը կհանդիպի VIII գումարման Պետական դումայի պատգամավորների հետ: «Ելույթ կունենա Պուտինը, ելույթ կունենա Վոլոդինը»,-հավելել Է նա:

Բացի դրանից, Պեսկովի խոսքով՝ Պուտինի մոտ պլանավորված են «մի երկու աշխատանքային հանդիպումներ ոչ հրապարակային բնույթի»:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ Պուտինի եւ Փաշինյանի բանակցություններում պլանավորվում Է քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ տնտեսական կապերի հաստատման հետագա քայլերը: Բացի դրանից, Պուտինը եւ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման եւ եվրասիական տարածությունում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հրատապ հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը