Քաղաքական

12.10.2021 16:05


Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին մեկնել Մոսկվա

Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին մեկնել Մոսկվա

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հարկ չհամարեց անդրադառնալ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի արգելքը վերացնելու միջնորդությանը։

Դանիբեկյանը նշեց, որ այդ հարցը նախորդ դատական նիստին արդեն քննարկվել է։ Դանիբեկյանը մերժեց նաև պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը, որով նա խնդրում էր թույլ տալ Գևորգյանին 2021 թ․-ի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում բացակայել երկրից։ Դատավորը գտել է, որ Գևորգյանը կարող է այդ նիստին առցանց մասնակցել։

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում նախատեսված է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի լիագումար նիստը, որին, որպես հանձնաժողովի անդամ, պետք է մասնակցի Արմեն Գևորգյանը։

Այս խորագրի վերջին նյութերը