Մեկնաբանություն

12.10.2021 12:26


Նիկոլական հետախուզությունը և Արցախի գրավումը

Նիկոլական հետախուզությունը և Արցախի գրավումը

44–օրյա պատերազմի հետ կապված հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։

Հարցերն օր օրի ավելանում են և դառնում ապագա մեղադրանքների հիմք։

Թե ինչպես թուրքերը գրավեցին Արցախի 75 տոկոսն ու ինչպես ընկավ Արցախի պետականությունը, կպարզվի իշխանափոխությունից հետո։ Իսկ առայժմ նոր բացահայտումների, նոր կասկածների ու նոր հարցերի թեմաներ են բացվում։

Դանիելը՝ նիկոլական բանակի հետախույզ

Մի տղա կա (կենսաբանորեն)։ Անունը՝ Դանիել։ Ազգանունը՝ Իոաննիսյան։ Այս տղան օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող կազմակերպության ղեկավար է։ Բանակի հետ կապ չի ունեցել, պետական կառավարման հետ կապ չի ունեցել։ Մեր երկրի հետ էլ կապ չի ունեցել, բայց նիկոլական հեղափոխությունից հետո դարձավ այնքան կարևոր դեմք, որ նրան պետբյուջեից փող տվեցին, որպեսզի գնա Արցախ ու հետևի նախագահական, խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Արցախում Նիկոլի դրածո Արայիկը փող բաժանելով նախագահ դարձավ, բայց մարդու իրավունքների ու ժողովրդավարության վրա փող աշխատող դանիելները դա չնկատելու տվեցին։ «Չնկատեցին», քանզի ամեն ինչ գնում էր պլանավորված ձևով․ Արցախում պետք էր մեկը, ով հետագայում կդառնա ստի քարոզիչ ու պարտության ճարտարապետ՝ Նիկոլի ու Արծրուն Հովհաննիսյանի հետ։

Օրերս պարզվեց, որ Դանիելը ոչ միայն Նիկոլի դիտորդն է Արցախում, այլ նաև հետախույզը։ Սա իր ֆեյսբուքյան էջում Հադրութի մասով մասնավորապես գրել է․ «Անցյալ տարվա այս օրը Հադրութը վերցրեցին բառացիորեն իմ աչքի առջև։ Վերցրեցին առանց Բայրաքթարների, առանց զրահատեխնիկայի, առանց ինքնաթիռների ու առանց քանակական առավելության։

Այո-այո։ Հադրութ մտած ադրբեջանցիք էապես ավելի քիչ էին, քան քաղաքում գտնվող մեր զորքերը (նշված ինֆորմացիայի հետախուզությանը անձամբ եմ մասնակցել)։ Եվ ոչ, էական դերն այս հարցում ԱԱԾ-ի բացահայտած դավաճանությունը չխաղաց։

Հադրութը գրավվեց բանակի որոշ պաշտոնյաների ու գլխավոր շտաբի բացարձակ անկոպետենտության արդյունքում»։

Հետախուզության մասին գրում է մեկը, ով դրա իրավունքը չուներ։ Դանիելն ո՞վ է, որ անձամբ է հետախուզել Հադրութի տարածքը։ Եվ ամենակարևորը՝ ո՞ւմ թույլտվությամբ և ո՞ւմ օգտին է հետախուզել Դանիելը։

Այս տղան (կենսաբանորեն) նաև գրել էր այն մասին, թե ինչպես են ինքն ու բացահայտված գործակալ Արման Բաբաջանյանը պատերազմի օրերին եղել Շուշիում, վազվզել այս ու այն կողմ և պատկերացրեք, որ «երջանիկ պատահականությամբ» նույնիսկ մի քերծվածք չեն ստացել ռումբերի ու փամփուշտների այդ առատության մեջ։ Սրանք, ինչպես որ Արցախի նախագահ նշանակված Արայիկ Հարությունյանի նստավայրը՝ նախագահականի շենքը, հատուկ հոգատար վերաբերմունքի են արժանացել թուրքերի կողմից։ Սա՛ էլ, ի դեպ, պետք է դառնա քննության ու բացահայտման առարկա։

Այս բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում։ Այս մարդիկ պետք է պատասխան տան, թե ինչպես,, ինչու և ում դրդմամբ վերացրեցին Արցախի պետականությունն ու հարցականի տակ դրեցին ՀՀ ինքնիշխանությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը