Աշխարհ

12.10.2021 19:50


Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 238 միլիոն մարդ է վարակվել

Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 238 միլիոն մարդ է վարակվել

«Քովիդ-19» կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 238 273 817: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր «Քովիդ-19»-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 857 438-ի:

«Քովիդ-19»-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 44 455 951 «Քովիդ-19»-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 714 056-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ «Քովիդ-19»-ի հաստատված դեպքերի քանակը հասել է 33 985 920-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվը կազմել է 450 963 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 582 738 հիվանդացած, մահացել է 601 213 մարդ:

Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել է կորոնավիրուսի դեմ 6 մլրդ 49 միլիոն չափաբաժին պատվաստանյութ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 625,1:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2203, Հնդկաստանում՝ 323, Բրազիլիայում՝ 2803 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը