Երևանում ՌԴ քաղաքացուն դանակի մի քանի հարվածով սպանել են, պատճառը ավտոմեքենայի կայանումն է եղել
Այսօր` հոկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որ ժամանակ մի քաղաքացու դանակահարել են։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և ոստիկանության Մալաթիայի բաժին։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում նշված տարածքի 51Ա և 53 հասցեների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել ավտոմեքենան կայանելու համար, որի ժամանակ Ամառանոցային 1-ին տարածքի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Էղիշ Գ-ն դանակով հարվածներ է հասցրել նշված փողոցում հյուր եկած , ՌԴ քաղաքացի, 46-ամյա Նելսիկ Կ-ին, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հարևանը իր ավտոմեքենայով տեղափոխել է «Ասղտիկ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է։
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի ոստիկանության փորձաքրեագետներն ու Մալաթիայի քննիչները կարողանան դեպքի վայրում աշխատել։
Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ սպանության կասկածանքով որոնվող Եղիշե Գ-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։