Քաղաքական

11.10.2021 20:16


«Հայաստան» խմբակցության պատգամավորները մարզեր են այցելել սեփական միջոցներով, հավելավճարների հարցով դիմել են ՍԴ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները մարզեր են այցելել սեփական միջոցներով, հավելավճարների հարցով դիմել են ՍԴ

ՀՀ Ազգային ժողովը 2021թ․ հուլիսի 15-ի փոփոխությամբ ԱԺ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը բարձրացրեց՝ 5 հազար ՀՀ դրամը դարձնելով 250 հազար դրամ։

Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքը հարցմամբ դիմել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ պարզելու՝ «Հայաստան» խմբակցությունը, կապված պատգամավորական գործունեության հետ, ո՞ր մարզերն է այցելել 2021 թվականի սեպտեմբեր ամսին և հատկացված 250 հազար դրամից որքա՞ն գումար է ծախսվել։

Հարցման պատասխանը հրապարակում ենք ստորև․

«Հայտնում ենք, որ «Հայաստան» խմբակցության անդամները 2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում, հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ (այցերը շարունակվում են), ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ՝ կալանավորված պատգամավորները:

Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ:

Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաններին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»:

Այս խորագրի վերջին նյութերը