Մարգարիտա Սիմոնյանը դստերը մկրտել է Էդմոնդ Քեոսայանի ծննդյան օրը
«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանն ու կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը մեծացնում են երեք երեխաներին։ Հանրահայտ ծնողները որոշել են, որ ժամանակ է մկրտել կրտսեր դստերը՝ Մարոյին։ Արարողությունը կայացել է Մոսկվայում հայ առաքելական եկեղեցում։
«Երեկ մկրտեցինք Մարոյին՝ հատուկ նրա պապիկի՝ խորհրդային հայտնի ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ծննդյան օրը, որին նա, ինչպես եւ Տիգրանի մյուս երեխաները, երբեք չի տեսել։ Նա կդառնար 85 տարեկան»,-իր միկրոբլոգում գրել է Սիմոնյանը։
Մարգարիտա Սիմոնյանը եւ Տիգրան Քեոսայանը փաստացի ամուսնացած են 2021թ․-ից։ Մինչ այդ ռեժիսորն ամուսնացած է եղել Ալյոնա Խմելնիցկայայի հետ․ բաժանումից հետո նրանք ջերմ հարաբերություններ ունեն։ 2013թ․-ին Մարգարիտան ամուսնուն դուստր է պարգեւել՝ Մարյանային, իսկ մեկ տարի անց լույս աշխարհ է եկել նրանց որդին՝ Բագրատը։ 2019թ.-ի հոկտեմբերի 19-ին զույգը բազմազավակ ծնող է դարձել․ ծնվել է նրանց դուստրը՝ Մարոն։

Աղբյուրը՝ style.news.am