Կորոնավիրուս ունեցող պացիենտների թոքերում սնկեր են հայտնաբերել
Կորոնավիրուսային վարակ ունեցող պացիենտների մոտ, ովքեր բուժվում են հիվանդանոցներում, ռուսաստանցի մասնագետներն սկսել են ավելի հաճախ սնկային միջավայր հայտնաբերել։ Այս մասին տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության ԿԳՀԻ վարակիչ պաթոլոգիայի կլինիկական բաժնի առաջատար գիտաշխատող Ելենա Լազարևան։
Ինչպես տեղեկացնում է «Իզվեստիա»-ն, համավարակի պայմաններում միկոզների և կանդիդոզների խնդիրը թոքերում ավելի ակտուալ է դարձել։ Candida albicans-ով վարակվածներ գրանցվել են միանգամից երկու հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։
Մոսկվայի մարզի Առողջապահության պետական բյուջետային «Միտիշչիի քաղաքային կլինիկական հիվանդանոց» հաստատությունում 572 մարդու մոտ հայտնաբերվել է Candida albicans։ Մոսկվա քաղաքի «Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» պետական բյուջետային հաստատությունում՝ 45 մարդու մոտ։ Ընդ որում՝ 2020թ. մենք սնկային միջավայր գրեթե չենք սերմանել»,-ասաց մասնագետը։
Խմորանման սնկերի ձևը նորմայում աղիքային միջավայրում է լինում։ Դրանք ապրում են մարդու բերանում և կերակրափողում։ Նման միկոզներ անգամ նորմալ հանգամանքներում ունի մարդկանց 80 տոկոսը։ Սովորաբար դրանք հիվանդությունների չեն հանգեցնում, բայց չափից ավելի մեծ քանակությունը առաջ է բերում կանդիդոզ (կաթնասնկախտ)։
Candida albicans-ը հաճախ ախտահարում է ցածր իմունիտետ ունեցող մարդկանց արյունը և սեռական օրգանները։ Իսկ կորոնավիրուսով պացիենտների մոտ սնկերի թիրախ են դառնում թոքերը։

Աղբյուրը՝ med.news.am