Լոռիում «Չիչխան» գետի եզրին, գտել են 37-ամյա տղամարդու՝ կիսամերկ, դեմքի և գլխի հատվածներում մարմնական վնասվածքներով դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Նշված քրգործը հարուցվել է այս տարվա հոկտեմբերի 8-ից որպես անհայտ կորած որոնվող 37-ամյա Հրաչիկ Հակոբյանի մահվան փաստով։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 45 հասցեին հարակից կամրջի մոտ՝ «Չիչխան» գետի եզրին, կիսամերկ, բերանքսիվայր ընկած վիճակում հայտնաբերել էին Հ. Հակոբյանի դին։
Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել էր, որ դեմքի և գլխի հատվածներում կան մարմնական վնասվածքներ։
Դեպքի վայր էր ժամանել Լոռու մարզի ոստիկանապետը, ոտիկանության Սպիտակի բաժնի պետն ու Սպիտակի քննչական բաժնի պետը։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նրա անհայտ կորելու մասին ոստիկանության Սպիտակի բաժին հայտարարություն էր տվել քույրը՝ Անուշ Հակոբյանը, որ Սպիտակ քաղաքի Սայաթ Նովա փողոցում բնակվող եղբայրը հոկտեմբերի 6-ին, ժամը 19։30-ի սահմաններւմ իրենց տանից դուրս է եկել և մինչև այժմ տուն չի վերադարձել ու իր գտնվելու մասին տեղեկություններ չունեն։