Լրահոս

11.10.2021 18:50


Ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 70 ուխտավորի այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 70 ուխտավորի այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցելությունը Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող Ամարաս վանական համալիր: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Այսօր անձնակազմն ապահովել է ուխտավորների անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր, ուր մարդիկ այցելում են Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից: Համալիրի տարածքում խաղաղապահների ներկայությունն ապահովում է անվտանգությունն ու օգնում խուսափել ոչ անհրաժեշտ սադրանքներից կամ հակամարտության վերսկսման փորձերից»,-ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Միրոնովը:

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Մարտունու շրջան են ուղեցել մոտ 70 ուխտավորի՝ մասնակցելու կիրակնօրյա պատարագին:

Այս խորագրի վերջին նյութերը