Երևանում Hyundai Santa Fe-ն «Ֆլորենսիա» ռեստորանի մոտ բախվել է ճաղավանդակներին և հայտնվել Հրազդան գետի ափին
Այսօր, հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16։30-ի սահմաններւմ Hyundai Santa Fe մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև՝ առաջ ընթանալով, բախվել Հրազդան գետի վրա կառուցված երկաթե ճաղավանդակներով պատվանդանին։
Վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Հ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե երկաթե ճաղավանդակներով այդ պատվանդանը չլիներ, ապա այդ ավտոմեքենան կհայտնվեր Հրազդան գետում։