Հայաստանում կորոնավիրուսից կուրանալու դեպքեր են գրանցվել. բժիշկը մանրամասներ է հայտնում
Կորոնավիրուսը, պարզվում է, կարող է ախտահարել ոչ միայն շնչառական համակարգը, վնասել սիրտը, այլ նաև կարող է լրջորեն ախտահարել տեսողական օրգանը։
42-ամյա Անին կորոնավիրուսով վարակվելուց և բուժվելուց մեկ ամիս անց աչքի խնդիր է ունեցել. մեկ աչքը սկսել է կարմրել, արցունքոտվել։ Ակնաբույժին դիմելուց հետո պարզվել է, որ դա կորոնավիրուսի հետևանքն է և անհրաժեշտ է բուժվել։
«Շուրջ 2 շաբաթ աշխատանքի չեմ հաճախել, քանի որ աչքս, որը բորբոքվել էր, նաև մրմռում էր։ Բժշկիս ցուցումով կաթիլներ եմ օգտագործել և հսկողության տակ եղել։ Իրականում հիվանդանոց այցի ժամանակ իմացա, որ եղել են մարդիկ, որոնց տեսողությունը սկսել է մշուշոտվել։ Շատ էի վախեցել»,–ասում է Անին։
Բուժումից հետո Անին, բարեբախտաբար, տեսողության հետ կապված որևէ խնդիր կամ գանգատ չունի, սակայն վախից լուրջ սթրես է տարել։
Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ Աննա Հովակիմյանի խոսքով` իրենց կլինիկայի տվյալներով Հայաստանում մեկ տասնյակից ավելի մարդ տեսողության մասնակի կամ ամբողջական կորուստ է ունեցել կորոնավիրուսի հետևանքով։
«Մարդիկ, որոնք դիմում են մեզ, բողոքում են աչքերի թարախային արտադրությունից, նույն ինքը շաղկապենաբորբից, աչքերի կոնյուկտիվիդ հիվանդությունից... Իհարկե, այս ամենն անցնում է 7-10 օրում` արհեստական արցունքների և մանրէազերծող լուծույթների օգնությամբ։ Սակայն պատահում են նաև ավելի լուրջ ախտահարումներ»,–ասում է Հովակիմյանը։
Նրա խոսքով` լուրջ բորբոքումներից են ակնահատակում առաջացած թրոմբոզները։ Մասնագետն ասում է` կլինիկա են դիմել մի քանի տասնյակ հիվանդներ, որոնց մոտ թրոմբոզ է եղել։
Հովակիմյանը մանրամասնեց` ինչն է թրմոբոզի պատճառը, որ կորոնավիրուսի հետևանքով շատերի մոտ նաև ինսուլտ է գրանցվել։ Աչքի անոթավորումը կապվում է անմիջապես ուղեղի անոթավորման հետ, և երբ գլխուղեղում որոշակի անոթներ են խցանվում, որոնք հանգեցնում են ինսուլտի, ապա անոթները խցանվում են նաև աչք մտնող հատվածում։ Այսինքն` թրոմբ կարող է գոյանալ հենց այն հատվածում, որտեղից պետք է աչքը սնուցվի, և աչքն այդպիսով ընդհանրապես արյուն չի մտնում։
«Թրոմբոզը տարբեր տեսակի է լինում` այն կարող է լինել կենտրոնական երակի ցողունի կամ նրա ճյուղերից մեկի դեպքում, ինչից կախված էլ տեսողության ամբողջական կամ մասնակի կորուստ կարող է գրանցվել։ Երբ թրոմբոզը լինում է կենտրոնական երակի ցողունի վրա, ապա այս դեպքում մարդը լիովին կորցնում է տեսողությունը, իսկ ճյուղի դեպքում տեսադաշտի որոշակի հատված է կորչում»,–ասաց Հովակիմյանը։
Նրա խոսքով` հիմնականում բժիշկների ջանքերի շնորհիվ մասնակի տեսողության կորստի դեպքում վերականգնում են աչքի լույսը, սակայն եթե ցողունի հիմքի հատվածում կա խցանում և հիվանդանոց են դիմում խնդրի առաջանալուց օրեր անց, ապա, ցավոք, մարդը կորցնում է տեսողությունը։
Հովակիմյանը հիշում է` «Էրեբունի» հիվանդանոցից պատգարակի վրա մի հիվանդ բերեցին` 57 տարեկան կին էր, որը կորոնավիրուսի ժամանակ նախ թոքաբորբ, ապա արդեն ինսուլտ էր տարել։ Կինը կորցրել էր նաև տեսողությունը և քանի որ ուշ էին դիմել ակնաբույժին, նրա տեսողությունը վերականգնել չստեցվեց։
Բժիշկը հավելում է, որ, որպես կանոն, կորոնավիրուսից հետո տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ են ունենում այն մարդիկ, որոնք ծանր են տարած լինում կորոնավիրուսը` թոքաբորբի համակցությամբ։
Հարցին, թե հնարավո՞ր է պատվաստանյութի հետևանքով մարդը տեսողության խնդիրներ ունենա` Հովակիմյանը նշեց, որ նման դեպքեր չեն արձանագրվել։ Նրա խոսքով` պատվաստանյութի հետևանքով առաջացած խնդիրների ռիսկն ավելի քիչ է, քան վարակի առաջ բերածները: Այսինքն` պատվաստանյութը կարող է, ասենք, ալերգիկ ռեակցիա առաջացնել, սակայն տեսողության կորստի ռիսկ չկա։ Միաժամանակ, մասնագետը կարծում է, որ երիտասարդների դեպքում ստիպել, որ պատվաստվեն, ճիշտ չէ, քանի որ, օրինակ, աչքի հետ կապված խնդիրներն առաջացել են հիմնակամում միջին և բարձր տարիքի անձանց շրջանում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am