Ադրբեջանի իշխանությունները կրկին Շուշի են տարել օտարերկրյա դեսպանների
Ադրբեջանի իշխանություններն իրենց երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին ու լրագրողներին տարել են 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացրած Շուշի քաղաք: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ընդ որում, նշված չէ այն երկրների ցանկը, որոնց դիվանագետներն այցելել են արցախյան հնագույն քաղաք: Միայն նշվում է, որ նրանք ծանոթացել են քաղաքի մի շարք տեսարժան վայրերին, որոնց թվում այցելել են նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց հայ առաքելական եկեղեցի:
Հիշեցնենք, որ նմանատիպ ուղևորություն դեսպանների համար ադրբեջանական կողմը կազմակերպել էր նաև այս տարվա հունիսին: