Աշխարհ

09.10.2021 21:54


Փորձագետները խորհուրդ չեն տալիս անցնել Windows 11-ին

Փորձագետները խորհուրդ չեն տալիս անցնել Windows 11-ին

Gartner վերլուծական գործակալության փորձագետները խորհուրդ են տվել օգտատերերին չշտապել Windows 11-ի թարմացման հարցում, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով The Rigister-ը:

Ըստ վերլուծաբանի` համակարգիչների տերերը կարող են չանցնել նոր ՕՀ-ի, քանի որ Windows 11-ում հնացած սարքավորումների աջակցության հարցն անհասկանալի է մնում: Այլ կերպ ասած, Gartner-ի մասնագետը չի կարող երաշխավորել, որ հին տեխնոլոգիան կշարունակի գործել ակտուալ օպերացիոն համակարգին անցնելուց հետո:

«Գործարարները 2022 թվականին պետք է փոքր փորձնական ծրագրեր սկսեն` Windows 11 21H2-ի նախնական տարբերակի կիրառմամբ»,-ասվում է զեկույցում: Մասնագետները կարծում են, որ ընկերությունները պետք է պլանավորեն գրասենյակային համակարգիչների փոխանցումը նոր ՕՀ-ին և համակարգը փորձարկեն համակարգիչների սահմանափակ թվով համակարգիչների վրա: «Մինչև 2023 թվականի սկիզբը նոր կորպորատիվ համակարգիչների մոտ տասը տոկոսը կհամալրվի Windows 11-ով»,-ասել է Քլեյնհանսը:

Microsoft-ի օպերացիոն համակարգի նոր սերնդի թողարկման ֆոնին վերլուծաբանները զեկույց են նախապատրաստել, որը կենտրոնացած է հիմնականում բիզնես օգտատերերի վրա: Gartner-ի` հետազոտությունների գծով փոխնախագահ Սթիվեն Քլինհանսը Windows 11-ը որպես ուշացած թարմացում է որակել: «Բոլոր հնարավորությունները, որոնք այն ունի, կարող էին թողարկվել որպես Windows 10-ի ևս մեկ թարմացում»,-ասել է Քլեյնհանսը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը