«Ադրբեջանցիները նստած նայում են դաշտում կարտոշկա հավաքող կնանիքին»․ կութեցի կին
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։ Կութի բնակիչներից Զմրուխտ Գևորգյանը, որն այսօր առաջին անգամ է գնացել կարտոֆիլի բերքահավաքի, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղից վերև՝ սարերում, շուրջ 5 ամիս տեղակայված թշնամին, մոտ 2 շաբաթ է՝ չի կրակում, բայց նստած հետևում են գյուղում տեղի ունեցող շարժին.
«Գյուղի կանայք առավոտ 8-ից գնում են կարտոշկի դաշտ, իրիկունը 6-ին գալիս են տուն, կարտոշկի դաշտերը հենց մեր Կութ գյուղում են։ Ի՞նչ անենք, ուրիշ գործ չկա, փողով գնում աշխատում ենք, օրը 6000 դրամ է։ Մենք կարտոշկա ենք հավաքում, ադրբեջանցիները վերևում նստած նայում են դաշտում աշխատող կնանիքին, թե քանի հոգի կա, ի՞նչ են անում, մենք էլ իրենց շարժն ենք նկատում․․․ Մի խոսքով՝ ահով-դողով աշխատում ենք, ի՞նչ անենք, ինչո՞վ ապրենք, երեխու տեր ենք, մի բան են ուզում, պետք է փող ունենա՞ս, որ առնես»:
Կութեցի Զմրուխտ Գևորգյանը դժգոհեց, որ իշխանության ներկայացուցիչները մարդկանց անվտանգային հարցերը լուծելու փոխարեն՝ համայնքներն են խոշորացնում, հետո էլ ավելացրեց, որ ընտրություններից հետո իշխանության որևէ ներկայացուցիչ գյուղ չի գնացել և չի հետաքրքրվել, թե թշնամու նշանառության տակ ոնց են ապրում կութեցիները։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։