Աշխարհ

09.10.2021 14:08


Թուրքիան և Իրանը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը

Թուրքիան և Իրանը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը

Հոկտեմբերի 8-ին Անկարայում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին:

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով Սիրիայում, Աֆղանստանում, Կովկասում և Եմենում տիրող իրավիճակին:

Երկու երկրի պատվիրակությունները գլխավորել են Թուրքիայի և Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ Սեդաթ Օնալը և Ալի Բաղերի Քենին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը