Եթե մինչև այս պատվաստվելու պարտադրանքը գումարային էր, ապա այժմ մահվան սպառնալիքն է․ համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյան
Եթե հիվանդությունը մարդու համար ծանր ընթացք ստացավ և նա չկարողանա վճարել իր բուժման համար, ապա կարող է անկանխատեսելի ավարտ ունենալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
«Ծանր ընթացքի դեպքում մահվան վտանգը շատ մեծ կլինի կամ էլ օրգանիզմը ծանր ձևով կհաղթահարի։ Ինձ չի թվում, որ որոշումը կընդունվի, որովհետև այն հակասում է շատ օրենքների։ Եթե հանկարծ այդպես էլ եղավ ու քաղաքացին համաձայն չեղավ, պետք է բողոքի։ Սա արդեն անուղղակի պարտադրանք չէ։ Եթե մինչև այս պատվաստվելու պարտադրանքը գումարային էր, ապա այժմ մահվան սպառնալիքն է։ Պատվաստումների համար թիրախային աշխատանք չի կատարվում, չեմ կարող ասել, թե որն է նպատակն ամբողջ հասարակությանը պատվաստելու»,-նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Առողջապահության նախարարությունում քննարկվում, որ կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիները հիվանդությամբ վարակվելու դեպքում հիվանդությունը պետք է բուժեն սեփական միջոցներով։ Բուժումը կարող է արժենալ մոտ 800 հազար դրամ։