Կապանի Եղբայրական գերեզմանատան հարակից տարածքում գտնվող ճամբարային ավանի տնակներից մեկում հայտնաբերվել է Իսպանիայի 40-ամյա քաղաքացու դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Եղբայրական գերեզմանատան հարակից տարածքում ծավալված ճամբարային ավանում տեղադրված տնակի մեջ տղամարդու դի կա։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարների խումբը։
Փրկարարներն ու ոստիկանները տնակում հայտնաբերել են Իսպանիայի Հանրապետության քաղաքացի՝ 40-ամյա Խավիեր Ֆերնանդեսի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նրա հետ եղած մարդիկ ծեծել են վագոն-տնակի դուռը, սակայն վերջինս չի արձագանքել դռան թակոցներին, ինչից հետո հրավիրել են թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին, ովքեր բացելով դուռը՝ ներսում հայտնաբերել էին Խ. Ֆերնանդեսի դին։