«Ֆեյք»-երով կառավարվող ՀՀ-ում «ֆեյք» պատվաստումներ են արվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բժշկական ոլորտում հանցախումբ է հայտնաբերել. կեղծ տեղեկանքներ են տրվել մարդկանց, իբրև COVID-19-ի դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ է, բայց իրականում պատվաստում չի արվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն տարբեր բժշկական կենտրոններում, այդ թվում՝ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում են հայտնաբերվել դեպքեր, որտեղ բժիշկները տվել են պատվաստումները հավաստող կեղծ սերտիֆիկատներ:
Այսինքն՝ երբ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պատվաստումների համար հիմնարկների պատասխանատուները պատասխանատվություն են կրում, նշանակում է, որ և՛ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, և՛ ՍԳԼ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Դումանյանը պատասխանատվություն են կրում «ֆեյք» պատվաստումների համար: Հիշեցնենք, որ Արտակ Դումանյանը բոլորովին վերջերս ՀՀ առողջապահության փոխնախարար է նշանակվել:
Հավելենք, որ քաղաքացիներին կորոնավարակի դեմ կեղծ տեղեկանքներ տված բժշկական կենտրոնների թիվը ավելի մեծ է, քան վերևում նշեցինք, բայց այդ մասին՝ առաջիկայում: Այժմ միայն հավելենք, որ ՀՀ պատվաստված բնակչության մոտ 10 տոկոսից մի մասը օտարերկրացիներ են, մի մասը՝ «ֆեյք» պատվաստվածներ, մի մասն էլ՝ իրական պատվաստում ստացածներ: Եվ անգամ այս բոլորը միասին վերցրած՝ տարածաշրջանում պատվաստման ամենացածր ցուցանիշը Հայաստանում է:Մեր երկրում պետական օղակներին, Առողջապահության նախարարությանն ու քարոզիչներին ՀՀ քաղաքացին չի վստահում:
«Ֆեյք»-երով կառավարվող ՀՀ-ում «ֆեյք» պատվաստումներ են արվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բժշկական ոլորտում հանցախումբ է հայտնաբերել. կեղծ տեղեկանքներ են տրվել մարդկանց, իբրև COVID-19-ի դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ է, բայց իրականում պատվաստում չի արվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն տարբեր բժշկական կենտրոններում, այդ թվում՝ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում են հայտնաբերվել դեպքեր, որտեղ բժիշկները տվել են պատվաստումները հավաստող կեղծ սերտիֆիկատներ:
Այսինքն՝ երբ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պատվաստումների համար հիմնարկների պատասխանատուները պատասխանատվություն են կրում, նշանակում է, որ և՛ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, և՛ ՍԳԼ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Դումանյանը պատասխանատվություն են կրում «ֆեյք» պատվաստումների համար: Հիշեցնենք, որ Արտակ Դումանյանը բոլորովին վերջերս ՀՀ առողջապահության փոխնախարար է նշանակվել:
Հավելենք, որ քաղաքացիներին կորոնավարակի դեմ կեղծ տեղեկանքներ տված բժշկական կենտրոնների թիվը ավելի մեծ է, քան վերևում նշեցինք, բայց այդ մասին՝ առաջիկայում: Այժմ միայն հավելենք, որ ՀՀ պատվաստված բնակչության մոտ 10 տոկոսից մի մասը օտարերկրացիներ են, մի մասը՝ «ֆեյք» պատվաստվածներ, մի մասն էլ՝ իրական պատվաստում ստացածներ: Եվ անգամ այս բոլորը միասին վերցրած՝ տարածաշրջանում պատվաստման ամենացածր ցուցանիշը Հայաստանում է: Մեր երկրում պետական օղակներին, Առողջապահության նախարարությանն ու քարոզիչներին ՀՀ քաղաքացին չի վստահում:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։