Լրահոս

09.10.2021 10:10


Արարատի մարզում բախվել են BMW, Mercedes, Mitsubishi io, Honda Elysion, Nissan, Volkswagen Vento, ВАЗ 2107 և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները. վիրավորների մեջ կա մանկահասակ երեխա

Արարատի մարզում բախվել են BMW, Mercedes, Mitsubishi io, Honda Elysion, Nissan, Volkswagen Vento, ВАЗ 2107 և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները. վիրավորների մեջ կա մանկահասակ երեխա

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են BMW, Mercedes, Mitsubishi io, Honda Elysion, Nissan, Volkswagen Vento, ВАЗ 2107 և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը