Քաղաքական

08.10.2021 16:14


Ադրբեջանը շարունակում է անարգել օգտվել ՀՀ օդային տարածքից, իսկ ՀՀ-ն՝ դեռ ոչ

Ադրբեջանը շարունակում է անարգել օգտվել ՀՀ օդային տարածքից, իսկ ՀՀ-ն՝ դեռ ոչ

Ադրբեջանը շարունակում է օգտվել ՀՀ օդային տարածքից իր էքսկլավ համարվող տարածք՝ Նախիջևան հասնելու համար: Այսօր էլ՝ քիչ առաջ, հերթական ադրբեջանական ինքնաթիռն է վայրէջք կատարել Նախիջևանում:

Azerbaijan Airlines-ին պատկանող ինքնաթիռը օդ էր բարձրացել Բաքվից, այնուհետև Արցախից օկուպացված Քարվաճառի շրջանով, Գեղարքունիքով և Վայոց ձորով անցնելուց հետո վայրէջք կատարել Նախիջևանում:

Նշենք, որ ադրբեջանական պետական AzAl ընկերությունը հոկտեմբերի 5-ին հայտնել էր, որ հետայսու թռիչքներ կիրականացնի նաև Հայաստանի տարածքով:

Վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի օդային սահմանը փակ էր 2000-ից, երբ Ադրբեջանի՝ սահմանը փակելուց հետո Հայաստանը նույն կերպ պատասխանեց:

Իսկ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ ադրբեջանական ինքնաթիռները միշտ էլ թռել են ՀՀ տարածքով, և հավելել, որ Հայաստանը չի օգտվում ադրբեջանական օդային տարածքից այն պատճառով, որ իբր այն ձեռնտու չէ կոմերցիոն տեսանկյունից:

Հավելենք, նաև, որ Բաքվից Նախիջևան թռիչքները միջազգային թռիչքներ չեն, այլ ներքին են՝ ուրիշ պետության տարածքով, իսկ նման դեպքերում Հայաստանն իրավասու է արգելել նմանատիպ թռիչքները:

ՀՀ իշխանությունների «խաղաղասեր» քաղաքականության համատեքստում՝ սա առաջին կարևոր քայլն էր հակառակորդին միջանցք տալու ճանապարհին:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը