Իշխանությունն անգամ այդ 680 հազար քաղաքացու վստահությունը չունի, որ պատվաստվեն
«Պատվաստումների հետ կապված Փաշինյանի հայտարարությունը դուրս է իր իրավասությունների շրջանակից, որովհետև հարկադրանքի վերաբերյալ հայտարարությունները չեն բխում որևէ իրավական կարգավորումից և հակաիրավական են»,-Yerevan.Today-ի հետ հարցազրույցում ասաց իրավաբան, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ անդրադռանալով Կառավարության նիստում Փաշինյանի հայտարարությանը, թե «պետական կառավարման համակարգում չպետք է լինի մարդ, որը պատվաստված չլինի»։
Հիշեցնենք, որ Փաշինյանը կոշտ էր արձագանքել պաշտոնյաների դիտարկումներին, որ որոշ աշխատակիցներ վախենում են պատվաստվել ու հրահանգել էր խնդիրը լուծել․ «Վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ»։
Իրավաբանը նշեց, որ նման հայտարարությունները և՛ քրեաիրավական տարրեր են պարունակում, և՛ հակասահմանադրական, ինչպես նաև հիշեցրեց, որ առաջին անգամ չէ, որ վարչապետը հակաիրավական հրահանգներ է տալիս, սակայան իրավապահները աչք են փակում այդ փաստի վրա։
Վարդանյանի խոսքով, կառավարությունը, որը պատասխանատու է այս համավարակի համար, չի կարողանում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի հանարային վստահություն լինի գործընթացի նկատմամբ․ «Հարցը ոչ թե պատվաստվել-չպատվաստվելն է, հատկապես որ աշխարհն է գնում պատվաստվելու ճանապարհով, հարցն այն մեխանիզմներն են, որոնք կիրառվում են ՀՀ-ում։ Վարչապետը որքան էլ փորձի հակաիրավական հրահանգեր տալ, որքան էլ նախարարը փորձի հակաիրավական կարգադրություններ անել, այս ամեն ինչը լուծում չեն տալու։ Դրա համար կան մի քանի հանգամանքներ․ կառավարությունը չի կարողանում ապահաովել հանրությանը այն տեսակի պատվաստանյութերով, որոնց միջև մարդիկ կարող են ընտրություն կատարել։ Կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կցանկանային պատվաստվել որևէ տեսակի պատվաստանյութով, որը ՀՀ-ում չկա։ Կամ մենք լսում ենք, որ պատվաստանյութերից ոմանք վերջացել են, նոր խմբաքանակ չի ապահովվել և այլն»։
Պատգամավորը նկատեց, որ որքան էլ իշխանության ղեկավարը ամեն օր հայտարարի, որ ունեն 680 հազար ընտրող, այս ամենը վկայում է, որ իրենց նշած 680 հազար մարդկանց մոտ իրենք չունեն վստահություն, որպեսզի գնան և պատվաստվեն․ «Իշխանությունը այս պահին շեշտադրումը դրել է պատվաստման վրա և հոխորտում է, որ մարդիկ գնան, պատվաստավեն, բայց ես մի խորհուրդ կտամ իշխանությանը․ երբ նրանք գալիս էին իշխանության և ցուցադրաբար հանրային տրասնպորտով էին գնում աշխատանքի, թող հիմա, այսօր երթևեկեն հանրային տրանսպորոտով և հանրային տրանսպորտի այդ հագեցվածությունը տեսնեն, այդ խցկվածության պայմաններում արդյո՞ք իրականցվում է քովիդը կանխարգելելու միջոցառումը։ Թվում է, թե մանր քայլեր են, բայց ոչինչ չեն անում կանխարգելման ուղղությամբ։ Դրա փոխարեն փորձում են հարկադրանքի միջոցներ կիրառել»։
Անդրադառանալով անհանգստացնող լուրերին, որ չպատվաստված, բայց կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը կարող է դառնալ վճարովի, Էլինար Վարդանյանը նկատեց, որ դա մարդու իրավունքների ոտնահարում է դիտարկվելու և հակասելու է սոցիալական արդարության պահանջներին։
«Վստահեցնում եմ՝ «Հայաստան» դաշինքը, մեր պատգամավորները, բնականաբար, գտնելու են բոլոր հնարավոր միջոցները հակազդեցության՝ սկսած օրենսդրական նախաձեռնություներից, ՍԴ դիմելուց վերջացրած մնացած այլ գործողութուններով, որովհետև չի կարելի մեկ հարցի կարգավորումը իրականացնել մարդու իրավունքները տոտալ ոտնահարելու միջոցով»,-նշեց Էլինար Վարդանյանը։