Աշխարհ

08.10.2021 22:45


Ադելը մեկնաբանել է՝ ինչպես է կարողացել նիհարել մոտ 50 կգ-ով

Ադելը մեկնաբանել է՝ ինչպես է կարողացել նիհարել մոտ 50 կգ-ով

Բրիտանացի երգչուհի Ադելը, որը վերջերս հայտնվել է «Vogue ամսագրի շապիկին» պատմել է, թե ինչպես է նիհարել ավելի քան 45 կգ-ով:

«Խնդիրը նիհարելու մեջ չէ, այլ ավելի ուժեղ դառնալու և ինքդ քեզ ամեն օր ինչքան հնարավոր է շատ ժամանակ հատկացնելու՝ կտրվելով սմարթֆոնից: Ես շատ եմ սովորել դրան: Օրվա մեջ մարզվում են երկու կամ երեք անգամ»,-երգչուհուն մեջբերում է Gazeta.ru-ն:

Վերջինս նշել է, որ մարզասարքերով պարապմունքները համատեղում է ուժային վարժությունների հետ:

Ադելը, մեկնաբանել է նաև ամուսնալուծությունը Սայմոն Կոնեցկիի հետ, որը տեղի է ունեցել 2019 թվականին:

«Ես դժբախտ կլինեի, եթե ինձ առաջին տեղում չդնեի: Ի դեպ, ոչ մի վատ բան տեղի չի ունեցել այդ առումով»,-հիշել է երգչուհին՝ հավելելով, որ ինքն ահավոր վատ էր զգում իրեն, որ իրենց ամուսնությունը Կոնեցկիի հետ չստացվեց:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը