Իրավաբանները պետք է զբաղվեն Փաշինյանի հակասահմանադրական հայտարարությամբ․ Լարիսա Ալավերդյան
«Անշուշտ, Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է և իշխանությունների անօգնականության նշան է»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 7-ի սպառնալիքին, թե․ «Պետական համակարգում չպատվաստված մարդ չպետք է լինի»։ Նիկոլ Փաշինյանն անգամ կալանքով էր սպառնում։
«Այդ հայտարարությունն իշխանությունների անօգնականության նշան է․ ինչո՞ւ, որովհետև այն պետություններում, որտեղ կատարվում են պատվաստումներ, քաղաքացիները վստահում են իրենց կառավարությանը և զուգահեռ արվող բոլոր այն գործողություններին, որոնք ուղղված են կանխելու կամ քաչացնելու համավարակը։ Մինչդեռ մեզ մոտ բնակչությունը տեսնում է, որ պատվաստումները շատանում են և դրա հետ միասին՝ ավելանում են վարակվածների թիվը։ Ես պատվաստումների դեմ չէ, որ քարոզում եմ, այլ ասում եմ, որ իշխանությունները ոչ միայն չպետք է պարտադրանքով, սպառնալիքներով, ուղղակի կամ անուղղակի ստիպողական մեթոդներով իրականացնեն, այլ պետք է կարողանային հասնել նրան, որ բնակչության այն զանգվածը, որն ավելի է շփվում քաղաքացիների հետ՝ իրենց ամենօրյա «օֆ-լայն» աշխատանքով, իրապես վստահելով և հոգեբանորեն համաձայնվելով դա անեին։ Այլ կերպ ասած՝ խնդիրն ամբողջովին անարդյունավետ կառավարման հետևանք է, կրկնում եմ՝ այդ հայտարարությունն իշխանությունների անօգնականության նշան է։
Իրավական տեսանկյունից, դա հակասահմանադրական է․ այստեղ կա նաև քաղաքական հարց և կարծում եմ, որ այդ բոլոր հրամայականները, տոնայնությունն անգամ, բառապաշարը խոսում է այն մասին, որ այդ անձը ուզում է դարձնել Հայաստանը ոչ միայն միապետություն, այլև՝ գռեհիկ միապետություն՝ ամբողջովին շեղվելով իրավական պետություն կառուցելու ճանապարհից․ սա պարզապես վիրավորական է։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն անմիջապես արձագանքելով՝ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանն ասաց, որ Փաշինյանի կատարած հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահները։ Լարիսա Ալավերդյանին հարցրինք, թե իրավապահներն ի՞նչ անելիք ունեն Փաշինյանի այդ ելույթի առումով։ «Իրավական ճանապարհն այդ անձնավորության համար առ-ոչինչ է, նա գնում է ամբողջովին հակաիրավական, հակաօրինական ճանապարհով, բայց մենք չպետք է տրվենք այդպիսի տրմադրությունների և համապատասխան համայնքը՝ իրավաբանների և ոչ միայն, անշուշտ պետք է քայլեր ձեռնարեն։
Կրկնում եմ՝ երբևիցե ժողովրդավարական կամ իրավական պետության կայացումը տեղի չի ունեցել այսպես ասած՝ վարդերով փռված ճանապարհով, պետք է անպայման պայքարել։
Ինձ ավելի վրդովվեցնում է, որ նա խոսում է ժողովրդի, կառավարության անդամների հետ այդ գռեհիկ լեզվով, որն ընդհանրապես ընկալելի, ընդունելի չէ և մերժելի է ամբողջովին։ Չգիտեմ արդեն ինչպես հայտարարել, որ վերջ տրվի ամենացածր մակարդակով խոսելուն։
Այդ անձը փորձում է մեր հասարակաությունն իջեցնել ցածրագույն, գռեհիկ մակարդակի։ Պատկերացնու՞մ եք, եթե էդպես խոսում է վարչապետը, ինչպե՞ս են խոսելու ստորին օղակների աշխատողները։ Սա անթույլատրելի է ընդհանրապես քաղաքկիրթ աշխարհում։ Չնայած, եթե կարծում ենք դրան ուշադրություն կդարձնի Եվրոպան, չարաչար սխալվում ենք, այդ նույն Եվրոպան վերջապես ստացել է «քաղաքակիրթ» Փաշինյանից այն, ինչը չէր կարողանում անել 30 տարիների ընթացքում, և հիմա Փաշինյանն իրենց աչքի լույսն է։ Եթե իրենք պատրաստ են համագործակցել այնպիսի պետությունների հետ, որտեղ մարդու իրավունքներն ընդհարապես չեն էլ եղել, ապա նրանք պատրաստ էին համագործակցել մեր բոլոր իշխանական պաշտոնները գրավված այս մարդկանց հետ նույնպես։ Դրա համար խնդիրն ամբողջովին մնում է քաղաքացիական հասարակության վրա։ Խոսքն այն քաղհասարակության մասին չէ, որը ձուլվել է այս անօրինական իշխանություններին, այլ այն քաղհասարակությունը, որը պետք է հիմա կանգնի առաջին շարքերում և պայքարի իրավական պետության կայացման համար»։