Վիեննայում քրդերը դատապարտել են Թուրքիայի կողմից քիմիական զենքի կիրառումը
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում քրդերը «Միացեք ազատության պատերազմին» (Werin Cenga Azadiyê) նախաձեռնության շրջանակում բողոքի ակցիա են արել Թուրքիայի դեմ։Ցուցարարները դատապարտել են քուրդ զինյալների դեմ թուրքական զինուժի կողմից քիմիական զենքի կիրառումը։ Նրանք շեշտել են, որ թուրքական պետության այդ գործելակերպը լռության մատնող բոլոր երկրները համարվում են Թուրքիայի հանցակիցները։
Բողոքի ակցիան առաջնորդել են «Հեղափոխական երիտասարդական շարժում» (Tevgera Ciwanên Şoreşger) և «Պայքարի երիտասարդական կանայք» (Jinên Ciwan ên Tekoşer) կազմակերպությունների ակտիվիստները։ Երթն առաջնորդող պաստառի վրա եղել է «Մենք բողոքում են Քուրդիստանում թուրքական պետության ահաբեկչության դեմ» գրությունը։
Վիեննայում բողոքի միջոցառումը, որի ընթացքում հնչել է նաև «Ահաբեկիչ Էրդողան» վանկարկումը, տևել է շուրջ մեկ ժամ։
Վիեննայում քրդերը դատապարտել են Թուրքիայի կողմից քիմիական զենքի կիրառումը
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում քրդերը «Միացեք ազատության պատերազմին» (Werin Cenga Azadiyê) նախաձեռնության շրջանակում բողոքի ակցիա են արել Թուրքիայի դեմ։ Ցուցարարները դատապարտել են քուրդ զինյալների դեմ թուրքական զինուժի կողմից քիմիական զենքի կիրառումը։ Նրանք շեշտել են, որ թուրքական պետության այդ գործելակերպը լռության մատնող բոլոր երկրները համարվում են Թուրքիայի հանցակիցները։
Բողոքի ակցիան առաջնորդել են «Հեղափոխական երիտասարդական շարժում» (Tevgera Ciwanên Şoreşger) և «Պայքարի երիտասարդական կանայք» (Jinên Ciwan ên Tekoşer) կազմակերպությունների ակտիվիստները։ Երթն առաջնորդող պաստառի վրա եղել է «Մենք բողոքում են Քուրդիստանում թուրքական պետության ահաբեկչության դեմ» գրությունը։
Վիեննայում բողոքի միջոցառումը, որի ընթացքում հնչել է նաև «Ահաբեկիչ Էրդողան» վանկարկումը, տևել է շուրջ մեկ ժամ։
Աղբյուրը՝ ermenihaber.am