Աշխարհ

08.10.2021 12:40


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 661 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 661 նոր դեպք

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 661 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 274 մարդ, մահացել է 30 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 628 719, այստեղից ապաքինվել է 597 654 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 192:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 36 840 փորձարկում, այդ թվում 22 119-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 721-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 7.22% է, վերջին 14 օրվանը՝ 5,7%, վերջին 7 օրվանը՝ 6,6%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 853 296 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 8 331 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 67 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 201 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 660 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը