Լրահոս

08.10.2021 10:31


Քաղավիացիայի կոմիտեն դեռ աուդիտ չի անցել. «Ժողովուրդ»

Քաղավիացիայի կոմիտեն դեռ աուդիտ չի անցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կհիշեք՝ նախորդ տարի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության կողմից աուդիտ չէր անցել։

Պարզվում է՝ այս գործընթացի շուրջ դեռ առարկայական տեղաշարժ չկա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔԱԿ-ի ու Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության հետ հանդիպումը կկայանա հաջորդ տարվա փետրվարին: Այս մասին մեզ հետ զրույցում փոխանցեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը: «Մենք հարցազրույց ունեցանք իրենց հետ, և հետո իրենք իրենց կայքում գրեցին, որ առաջընթաց կա: Հաջորդ հանդիպումը 2022 թվականի փետրվար ամսին է:

Այդ գործընթացը բավականաչափ երկար է. սկզբից վեր են հանվում հիմնապատճառները, թե որոնք են եղել, որ այդ թերությունները արձանագրվել են, հետո կազմվում է ծրագիր՝ ինչպես ենք մենք դուրս գալու այդ վիճակից, ինչպես ենք այդ թերությունները վերացնելու, ժամանակացույցն ենք կառուցում, թե ինչպես պետք է դա անենք, ու իրականացվում է դրանց վերացումը: Ապա համաձայնեցնում ենք իրենց հետ»,-պարզաբանեց Գյուրջյանը՝ նկատելով, որ թերությունները վերացվել են:

Տեղեկացնենք, որ աուդիտը ներառում է ամեն ինչ` սկսած ինքնաթիռի անիվների մաշվածությունից, վերջացրած օդաչուների պատրաստվածության մակարդակը ստուգելով։ Իսկ EASA-ի մասնագետները կոմիտեում նախորդ տարվա փետրվարին էին աուդիտ իրականացրել, ինչի արդյունքում մի շարք թերություններ էին հայտնաբերել, որոնք գերազանցել են 50 էջը։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը