Երևանում Արցախի փողոցում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնացել՝ պատառաքաղով վնասել իրեն
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արցախի փողոցում՝ «Մուշ» մոթելի հարևանությամբ, բարձրացել է ծառը և սպառնում է պատառաքաղով վնասել իրեն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից։
Ոստիկաններն ու փրկարարները տևական ժամանալ բանակցություններ են վարել մոտ 30-35 տարեկան տղամարդու հետ, ով իջել է ծառից, որտեղից էլ տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, պարզվում է տղամարդու ինքնությունը։