Լրահոս

08.10.2021 10:06


Կոտայքի մարզում Mercedes մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է տախտակ տեղափոխող բեռնատարի մեջ. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Կոտայքի մարզում Mercedes մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է տախտակ տեղափոխող բեռնատարի մեջ. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 52-ամյա Արսեն Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում մխրճվել է տախտակով բարձված MAZ մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և բեռնատարի վարորդի ամբողջական տվյալները:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատյանի ազգականն էր:

Այս խորագրի վերջին նյութերը