Աշխարհ

08.10.2021 19:51


Google-ում չվերթների որոնումն էկոլոգիապես ավելի շահավետ է դարձել

Google-ում չվերթների որոնումն էկոլոգիապես ավելի շահավետ է դարձել

Google-ում չվերթների որոնումն էկոլոգիապես ավելի շահավետ է դարձել: Որոնման նոր գործառույթն օգտվողներին հայտնում է, թե որ չվերթներն են ածխածնի ավելի ցածր արտանետումներ ունենում, ինչը նրանց հնարավորություն է տալիս չվերթները ածխածնի արտանետումների հիման վրա ընտրել, հաղորդում է AP-ն:

Չվերթների պարզ որոնումը թույլ կտա գնահատել, թե քանի կիլոգրամ ածխաթթու գազ է թռիչքը սկզբից մինչև վերջ արտադրում: Օգտագործողները ցանկության դեպքում կարող են առաջնահերթություն տալ իրենց որոնումներին՝ ըստ արտանետումների, ինչպես նաև՝ ըստ գների: Միջինից ցածր արտանետումներ ունեցող չվերթները կանաչով են նշվում:

Google-ը հայտարարել է, որ գնահատականները իրենցից ներկայացնում են Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության տվյալների և ավիաընկերություններից ու այլ մատակարարներից ստացված տեղեկատվության համադրություն: Այս տվյալները կարող են ներառել օդանավի տարիքը, մոդելը և կազմաձևը, արագությունը և թռիչքի բարձրությունը, և նրա ելակետի և նպատակակետի միջև հեռավորությունը:

Ըստ Google-ի՝ որոշ չվերթներ կարող են գնահատականներ չունենալ ինքնաթիռների տվյալների կամ այլ տեղեկությունների բացակայության պատճառով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը